News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտգործնախարար Նասեր Ջուդեի հետ:

Հանդիպմանն անդրադարձ արվեց 2014թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանան այցելության ընթացքում Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ՀՀ նախագահի այցելության ընթացքում ստորագրված համաձայնագրերը լավ հիմք են երկկողմ հարաբերությունների զարգացումն առաջ մղելու համար: Քննարկվեցին երկկողմ օրակարգի՝ քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Բանակցությունների օրակարգում էին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների փոխգործակցության սերտացման հարցեր:

Անդրադարձ արվեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ դրանց լուծման ուղիներին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերի շուրջ, ընդգծվեց ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ