News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը կարեւորություն չի տալիս ԱԱԾ նոր տնօրենի նշանակմանը:

«Մենք տարիների ընթացքում տեսանք, թե ինչպես է Գորիկ Հակոբյանի ղեկավարած կառույցը ծառայում Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության պահպանմանը, այդ պատճառով ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այս նշանակումներին»,- այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն: 70-ամյա Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է նախօրեին:

Տպել
Ամենաշատ