News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատը մերժել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու՝ մահացածի հոր դիմումը: Այս մասին ասվում է փաստաբանների պալատի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Փաստաբանների պալատ՝ պահանջելով հրապարակված արտահայտությունների համար կարգապահական վարույթ հարուցել նրա դեմ:

Նշենք, որ Սիրունյանը հայտարարել էր, թե «Եթե մեկը դատվի, Շուշանիկ Բախշյանը չի լինելու», «Հոսպիտալացվեր Մերի Մարգարյանը, մահանալու էր, չհոսպիտալացվեր, մահանալու էր»:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց չի ընտրվել:

Տպել
Ամենաշատ