News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնատար անձանց եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն ավարտվել է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտոնյաները դուրս են գալիս նախագահական նստավայրից: 

Նրանք հրաժարվում են լրագրողներին մանրամասներ ներկայացնել հանդիպման վերաբերյալ:

Արագածոտնի մարզպես Սարգիս Սահակյանն ասաց, որ քննարկվել են  սահմանադրական փոփոխությունները, իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ թե քննարկում է եղել, այլ նախագահը ելույթ է ունեցել, սակայն չցանկացավ ասել, թե ինչի մասին է եղել ելույթը:

Նա վստահեցրեց, որ կոալիցիայի մասին ոչ մի խոսք չի եղել: Հանրապետական կուսակցութան մեկ այլ ներկայացուցիչ մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահը ծրագրային ելույթ է ունեցել՝ սահմանադրական բարեփոխումններից բխող փոփոխությունների մասին: Ելույթում անդրադարձ է եղել նաեւ քաղաքական ուժերի համերաշխությանն ու հանդուրժողականությանը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել էր օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ