News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը դեռ փնտրում է անչափահաս Խաչիկ Ղազանչյանին դանակի 14 հարված հասցնելով սպանելու մեջ մեղադրվող՝ նրա 18-ամյա ընկերոջը:

Նրա մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը հորդորում է զանգահարել ոստիկանություն կամ դիմել մոտակա բաժին: 

Հիշեցնենք, որ դանակահարությունը տեղի է ունեցել հունվարի 6-ին: Մեկ ամիս կոմայի մեջ մնալուց հետո 16-ամյա Խաչիկ Ղազանչյանը մահացել է:

Խաչիկի ծնողների պատմելով՝ դանակահարությունը եղել է,  երբ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին, Սուրենը բարձր գոռացել է Խաչիկի անունը ու մեջքից դանակի հարվածներ հասցրել նրան: Այնուհետեւ տղային ինչ-որ տաքսու վարորդ բերել է շենքի մոտ, որտեղ նրանց տունն է, հարեւաններից մեկը տեսել է ու տարել հիվանդանոց:

Դանակահարության պատճառը Խաչիկի ծնողների համար անհայտ է: Վարկած է պտտվում, թե Խաչիկը շնորհավորել է Սուրենի Սուրբ Ծնունդը, ինչից նա վրդովվել է: Խաչիկի ծնողների խոսքով՝ Սուրենի վարքում տարօրինակություններ են եղել, նա սասափեցնող դիմակներով շրջել է փողոցում, ընկերները պատմել են, որ Սուրենը իրենց հաճախ տարօրինակ լուսանկարներ է ուղարկել՝ մարդկանց մարմնի կտրտված մասեր, դիակներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է,  հայտարարվել է հետախուզում:

Տպել
Ամենաշատ