News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում փետրվարի 11-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ուղեւոր 30-ամյա Վահե Ավագյանի վիճակը կայունացել է: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նրան տեղափոխել են Երեւան:

Վահե Ավագյանը Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծանր վիճակում՝ փետրվարի 11-ին  «Շտապօգնության» մեքենայով` գանգուղեղային վնասվածքով, ճակատի պատռվածքով: Նույն օրը նրան տեղափոխել են Երեւան, որտեղ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, արյունազեղում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում  փետրվարի 11-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 30-ամյա Վ. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ տողափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տպել
Ամենաշատ