News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի բնակիչ 26-ամյա Արթուր Ղազարյանը գողության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Հունվարի 6-ի երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ ահազանգ է ստացվել: Տուժողն հայտնել է, որ անհայտ անձը պատուհանից մտել է տան երկրորդ հարկի ննջասենյակն ու գողացել շուրջ 10 միլիոն դրամի ոսկեղեն: Նույն  օրը փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գողության հատկանիշներով:

Արթուր Ղազարյանը ոստիկանությունում խոսոտվանել է, որ գողությունն ինքն է կատարել:

Արթուր Ղազարյանը կալանավորված է:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Ամենաշատ