News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին:

Արտգործնախարարները կարեւորեցին բարձր մակարդակով պարբերական հանդիպումները՝ երկու բարեկամ պետությունների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումն ապահովելու համար:

Այդ առումով կարեւորվեց քաղաքական երկխոսության խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործության սերտացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ ձեւաչափով ընթացող համագործակցության շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների:

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ