News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը մերժել է Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու՝ Ռուսաստանի հայցը:

«Հայցը դիտարկելուց հետո Ինտերպոի Գլխավոր քարտուղարությունը որոշել է, որ այն չի համապատասխանում կազմակերպության կանոններին: Ինտերպոլի ուժերը չեն կարող օգտագործվել այդ գործով միջազգային ոստիկանական համագործակցության նպատակով»,- ընդգծել են Լիոնի կենտրոնակայանում:

Կազմակերպության Գլխավոր քարտուղարությունն այդ մասին տեղեկացրել է նաեւ իր անդամ բոլոր պետություններին եւ «խորհուրդ տվել ազգային բազաներում չներառել» Խոդորկովսկու հետախուզման հարցը:

Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե ինչ պատճառով է մերժվել Ռուսաստանի հայցը, կենտրոնակայանում վկայակոչել են կազմակերպության Կանոնադրության 3-րդ հոդվածը, որը «կտրականապես արգելում է քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որեւէ գործողության ձեռնարկումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ