News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունում բնակության համար սիրիահայերին արտոնյալ պայմաններ են տրվում, սակայն նրանք գերադասում են քաղաքում ապրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը`նշելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման կարեւոր նախապայմաններից է ազատ տարածքների բնակեցումը:

 «Ղարաբաղն անհրաժեշտ է ավելի ակտիվ զարգացնել, մարդկանց բնակեցնել այնտեղ: Օրինակ` սիրիահայերին արտոնյալ պայմաններ են տրվում այնտեղ բնակության համար, սակայն  նրանք գերադասում են քաղաքում մնալ` Երեւանում, Գյումրիում, չեն ուզում բնակվել գյուղերում: Իրենք Հալեպից են գալիս, Դամասկոսից եւ սովոր են քաղաքում ապրել, իրենց համար խորթ ա գնալ անասնապահությամբ զբաղվել Ղարաբաղում: Քաղաքային կյանքին են սովոր, զոռով էլ չենք կարող ուղարկել, հատկապես սիրիահայերին, որոնք պատերազմող երկրից են Հայաստան եկել»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Տպել
Ամենաշատ