News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը դեմ հանդես չի գա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սահմանման մասին օրինագծին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը կողմ էին քվեարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը: Միաժամանակ, Սպիտակ տունը հստակ չէր նշել, արդյո՞ք նախագահ Բարաք Օբաման ստորագրելու է այդ օրինագիծը:

«Հյուսիսային Կորեայի կառավարության դեմ պատժամիջոցներ իրականացնելու մասին» օրինագիծը ենթադրում է հետաքննության անցկացում եւ պատժամիջոցների սահմանում նրանց նկատմամբ, ովքեր օգնում են Հյուսիսային Կորեային զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված տեխնոլոգիաներ մատակարարել, ինչպես նաեւ նպաստում են մարդու իրավունքների խախտմանը, կեղծ ապրանքների արտադրությանը եւ հյուսիսկորեական իշխանությունների օգտին փողերի լվացմանը:

Սա նման առաջին օրինագիծն է, որը պատժամիջոցներ է սահմանում ոչ միայն Հյուսիսային Կորեայի, այլեւ նրանց նկատմամբ, որոնք համագործակցում են այդ պետության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ