News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


35-ամյա Տիգրան Գլիգորուուն խուլիգանություն է կատարել Գլենդելի մայրուղում: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ: Չորեքշաբթի Քալիֆորնիայի ճանապարհային պարեկային ծառայությունը հետաքննություն է սկսել, ինչի արդյունքում բացահայտել է իրավախախտին: Տիգրանի մեքենայի հետեւից երթեւեկող վարորդը նկարահանել է դեպքը: Նա տեսել, թե ինչպես է Volkswagen Jetta-ն կտրում Infiniti-ի ճանապարհը, որում երեք երեխա է նստած:

Երբ մանեւրումները շարունակվել են մի քանի անգամ, Infiniti-ի վարորդը՝ Տիգրանը, մեքենան արգելակել է Jetta-ի առջեւ: Ականատեսների խոսքով, նա դուրս է եկել մեքենայից եւ պատուհանից ներս թեքվելով՝ բռնել Jetta-ի վարորդի օձիքից, մի քանի անգամ թափահարել եւ բղավել. «Ձե՞ռք ես առնում, ինչ է»: Դրանից հետո նրանք բաժանվել են:

Տիգրան Գլիգորիուին կարող են մեղադրանք առաջադրել իր ավտոմեքենայում նստած երեխաների նկատմամբ վտանգավոր պահվածքի, ինչպես նաեւ ծեծկռտուքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ