News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է  օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին եւ հանդես է եկել ծավալուն ելույթով:

Առաջին  հայացքից՝ դա գրեթե ամբողջությամբ նախընտրական ելույթ է՝ Հայաստանի զարգացման, ապագայի մասին տեսլականներով, ոլորտ առ ոլորտ կատարվելիք անհրաժեշտ քայլերի նախաձեռնությամբ:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել ապագայում, ինչպես ինքն է ասել՝ վաղը, տասը կամ քսան տարի հետո: Միանգամից ասենք՝ Սերժ Սարգսյանի ցանկացած Հայաստանն իդեալական երկիր է՝ երջանիկ մարդկանցով, բարեկեցիկ կյանքով, հավասարությամբ ու արդարությամբ: Դա այն Հայաստանն է, որի մասին երազում են բոլորը եւ որի մասին խոսում են բոլորն իրենց նախընտրական ծրագրերում: Բայց այդ տեսլականը, որքան գեղեցիկ ու հրապուրիչ է՝ իր ձեւակերպումներով, այնքան գորշ է ու հուսահատեցնող՝ իրականության հետ առաջին իսկ համեմատության, համադրության դեպքում:

Եվ եթե Սերժ Սարգսյանն իսկապես ցանկանում է, որպեսզի Հայաստանը դառնա այնպիսին, ինչպիսին ներկայացնում է իր ելույթում, ապա դա հնարավոր է միայն արմատական, ծայրահեղ արմատական քայլերի դեպքում, ինչը ենթադրում է գործող իշխանության, պետական կառավարման համակարգի, քաղաքական ու տնտեսական էլիտայի նույնքան արմատական փոփոխություն:

Այլ կերպ ասած` հեղափոխություն՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով: Բայց նույն ելույթում Սերժ Սարգսյանն ասում է. «Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը եւ անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել»:

Իսկ դա նաեւ նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած տեսլականն իրագործելու «պատասխանատու բեռը» շարունակելու են կրել լիսկաները, շմայսները, սամվելալեքսանյաններն ու բոլոր մյուսները, որոնց մեծամասնության համար նախագահի երեկվա ելույթում ներկայացված գաղափարներն ու արտահայտությունները վերծանելու համար հատուկ մասնագետներ են պետք:

Իհարկե, պետք չէ բացառել նաեւ, որ «հակահեղափոխականության» մասին հիշատակումը Սերժ Սարգսյանն արել է համակարգը ցնցումներից զերծ պահելու հաշվարկով: Քանի որ հենց երեկ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հեղափոխական քայլ է արել՝ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակելով Գեորգի Կուտոյանին, ով, համենայնդեպս, չի ասոցիացվում այն համակարգի հետ, առանց որի կազմաքանդման՝ հնարավոր չէ ունենալ այլ որակի պետություն: Որքանով է երեկվա այդ նշանակման եւ Սերժ Սարգսյանի ելույթի համընկնումը պատահականություն, դժվար է ասել:

Պետք չէ բացառել, սակայն, որ այդպիսով Սերժ Սարգսյանը խոսքով դեմ արտահայտվելով հեղափոխականությանը՝ փորձում է գործնականում հեղափոխական քայլեր անել՝ դա սկսելով ամենակարեւոր համակարգերից մեկից՝ ԱԱԾ-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ