News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թայվանում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 106-ի, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով CCTV-ն: Անհետ կորած է համարվում 11 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 94 զոհի մասին:

Մահացածների մեծ մասին հայտնաբերել են Թայնան քաղաքում փլուզված 17-հարկանի շենքի փլատակներում: Նախնական տեղեկություններով, փլուզումը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ շենքը կառուցվել է անորակ շինանյութով՝ սահմանված նորմերի ու պահանջների խախտումով:

Կառուցող Golden Dragon Building ընկերության ներկայացուցիչները կալանավորվել են, նրանք մեղադրվում են անզգուշությամբ մարդկանց մահ պատճառելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ