Փետրվարի 12-ին եւ լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի վերոնշյալից, ՊԲ արեւելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 60 /30 արկ/ եւ 82 /9 արկ/ միլիմետրանոց ականանետեր:
ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: