Մալիում գրոհայինների հարձակման հետեւանքով ՄԱԿ-ի 6 խաղաղապահ է զոհվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը:
Փետրվարի 12-ին Կիդալ քաղաքում «երկնագույն սաղավարտների» ճամբարը գնդակոծվել է ականանետերից եւ հրազենային զենքերից: Բացի այդ, ըստ մի շարք լրատվամիջոցների, պայթեցվել է առնվազն մեկ ականապատված մեքենա: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Անսար ադ Դին» խմբավորումը, որը համարվում է «Ալ Կաիդան իսլամական Մագրիբի երկրներում»-ի մասնաճյուղը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է այդ հանցագործությունը՝ այն հավասարեցնելով ահաբեկչության: ՄԱԿ-ի ԱԽ արդամ երկրներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհված խաղաղապահների ընտանիքներին եւ կոչ արել Մալիի իշխանություններին «պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
Նշենք, որ Մալիում կառավարական զորքերի եւ տարբեր խմբավորումների միջեւ զինված հակամարտությունն սկսվել է 2012-ին: