News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Չիկագոյում մոթոր-շոուի ժամանակ հանրությանն են ներկայացրել Kia Niro քրոսովերը: Մեծ հաշվով, խոսքը ավտոմեքենաների մի ամբողջ դասի մասին է՝ Hybrid Utility Vehicle: Հարավկորեական ընկերությունը հատկապես հպարտանում է այն հանգամանքով, որ մեքենան ոչ միայն գործնական է, որքան համակրելի:

Նոր կոմպակտ SUV –ի հիմքում սեփական պլատֆորման է, որը Kia–ի ինժեներները մտադիր են այսուհետ էլ գործածել հիբրիդային ավտոմեքենաների մոդելային շարքի ընդլայնման նպատակով: Մասնավորապես ակնկալվում է այսպես կոչված միացվող հիբրիդի ստեղծում, որն ունակ կլինի աշխատել էլեկտրոքարի ռեժիմուն: 4.36 երկարության պարագայում՝ անվային բազան կազմում է 2.7 մետր, հայտնում է RG-ն:

Հատուկ այդ քրոսովերի համար մշակված 1.6 լիտր ծավալով ու 103 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչն աշխատում է 6 աստիճանանոց փոխանցման տուփով ու 32 կՎՏ հզորություն ունեցող էլեկտրական սինխրոն շարժիչով: Հիբրիդային սարքավորման ընդհանուր հզորությունը 146 ձիաուժ է: Վառելիքի ծախսը չպետք է գերազանցի 5 լիտրը՝ 100 կմ-ի համար:

Նորույթի հիմնական առավելություններից են  նաև մի շարք ինտելեկտուալ համակարգեր, որոնցից են «կույր գոտիների» մոնիտորինգը ու քրուիզ կոնթրոլը, նաեւ UVO3 մուլտիմեդիա համակարգը՝ 7 դյույմանոց սենսորային դիսփլեյով, որն արդեն փորձարկվել է վերջին սերնդի Sportage քրոսովերների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ