News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե Դամասկոսի իշխանությունը, Ռուսաստանն ու Իրանը չկատարեն հրադադարի մասին համաձայնագիրը, դա կարող է հանգեցնել Սիրիա լրացուցիչ ցամաքային զորքերի մտցնելուն: Այս մասին Orient հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Եթե Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիներն ու ռուսները չստիպեն նրան անել այն, ինչ խոստացել են, ապա միջազգային հանրության անդամներն, անկասկած, պարզապես հիմարների պես չեն նստի եւ հետեւեն այդ ամենին»,-ասել է Քերրին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Պետքարտուղարության ղեկավարը պահանջել է Մոսկվայից դադարեցնել այն շրջանների ռմբակոծությունը, որտեղ պետք է հրադադար հաստատվի, եւ կրկին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում քաղաքացիական օբյեկտները ռմբակոծելու մեջ: Նա նաեւ դեմ է հանդես եկել հակամարտության մեջ Ասադի կողմից «Հըզբոլլահ»-իգրոհայինների եւ Իրաքից շիա ապստամբների մասնակցությանը, ընդգծելով, որ նրանք տեղ չունեն Սիրիայում, եւ պետք է վերադառնան հայրենիք:

Բացի այդ, Քերրին կոչ է արել քաղաքական լուծում գտնել ՍԻրիայի միասնականությունը պահպանելու համար: Նա նշել է, որ ԱՄՆ-ը հստակ տարբերում է սիրիական ընդդիմությունն ահաբեկիչներից՝ վերջիններիս շարքերում ներառելով բոլոր նրանց, որոնք սպանում են էթնիկ կամ կրոնական պատկանելիությունից ելնելով:

Անդրադառնալով Ասադի ապագային, Քերրին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները համարում են, որ խաղաղություն Սիրիայում չի լինի, քանի դեռ Ասադն է իշխանության: «Մենք համարում ենք, որ Ասադը պետք է օգնի իշխանության փոխանցմանը՝ հայտարարելով, որ ազատ ընտրություններ է անցկացնելու, որը կօգնի իր երկրի վերականգնմանը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ