News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանադայի ռազմածովային ուժերը եւս երկու պարեկային նավ են ուղարկել Կենտրոնական ու Լատինական Ամերիկայի ափերի մոտ՝ նարկոթրաֆիկի դեմ պայքարին ուղղված միջազգային «Կարիբբի» գործողությանը մասնակցելու համար: Այս մասին ասվում է Կանադայի ՊՆ հաղորդագրության մեջ, որն ուրբաթ ստացել է ՏԱՍՍ-ի ներկայացուցչությունը:

Կանադական Edmonton եւ Saskatoon նավերը դուրս են եկել Էսկիմալթ նավահանգստից: Դրանց խնդիրն է որոնել մաքսանենգներին՝ Կենտրոնական ու Լատինական Ամերիկայի խաղաղօվկիանոսյան մասում: Հունվարի վերջին այդ տարածքների ատլանտյան ջրեր են մտել կանադական Moncton եւ Summerside պարեկային նավերը: Ավելի ուշ գործողությանը կմիանան նաեւ Կանադայի ՌՕՈւ-ի ուղղաթիռները:

«Կանադայի զինված ուժերը «Կարիբբի» գործողությունը շատ հաջողված են համարում: 10 տարի շարունակ մենք եղել ենք դրա մշտական մասնակիցներից մեկը, օգնելով բարելավել տարածաշրջանային անվտանգությունն ու կանգնեցնել նարկոթրաֆիկի հոսքը Կարիբյան ջրավազանից դեպի Հյուսիսային Ամերիկա»,- ավելի վաղ հայտնել էր Կանադայի ազգային պաշտպանության նախարար Հարջիթ Սինգխ Սաջանը:

Կարիբբի վերջին գործողության ընթացքում՝ 2015 թ. հոկտեմբեր- դեկտեմբեր ամիսներին կանադական նավաստիները մաքսանենգներից ավելի քան 20 տոննա թմրանյութ են առգրավել՝ կոկաին ու մարիխուանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ