News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները քաղաքական արդյունքներ չեն տա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Տուժում են կոնկրետ ձեռնարկությունների, արտահանող ընկերությունների շահերը, որոնք կորցնում են տարիների համառ աշխատանքի շնորհիվ ստեղծած դիրքերը շուկայում: Հարց է ծագում՝ արդյոք դա շահավետ է: Ես արդեն ասել եմ՝ որ բնականաբար ոչ: Հարց է նաեւ, արդյոք դրանք կտան այն քաղաքական արդյունքները, որոնք հույս ունեին ստանալ քաղաքական շրջանակները՝ համապատասխան որոշումներ կայացնելիս: Ոչ, չեն տա»,- հայտնել է Մեդվեդեւը:

Վարչապետը նաեւ շեշտել է,ո ր «խնդիրը պատժամիջոցները չեն, հիմնական խնդիրը բաց թողված հնարավորություններն են ու կորցրած գումարները»: Ընդ որում, նշել է Մեդվեդեւը, պատժամիջոցներից հրաժարվելու երկխոսությունը «պետք է սկսեն նրանք, ովքեր ձեռնարկել են այդ պատժամիջոցները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ