News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը գրավոր փաստաթուղթ է ներկայացրել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովին (հայտնի է որպես Հեսինկյան հանձնաժողով) «ԵԱՀԿ-ի թարմացում. Կրոնական ազատություն, համասեմականություն եւ օրենքի գերիշխանություն» թեմայով լսումների ժամանակ քննարկելու համար Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության գոտում հրադադարի աճող խախտումները, որոնք հանգեցնում են զոհերի եւ կոչ է արել լրացուցիչ գործողություններ իրականացնել դա կանխելու համար:

«Հանձնաժողովը գիտակցում է, որ Համագումարը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ավտորիտար ռեժմի առկայությամբ, լրագրողների ձերբակալություններով եւ ժողովրդավարական արժեքները մերժելու փաստով»,-նշել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

 Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը, բացելով լսումները, նշել է, որ իրեն մտահոգում է մարդու իրավունքների ճգնաժամերը Եվրոպայում եւ Եվրասիայում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում բռնաճնշումները տարածված բնույթ են կրում, ինչը վերաբերում է հատկապես մամուլի ազատությանը: Սմիթը հիշեցրել է, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանը ներկայացնում է որպես Եվրասիայում լրագրողների բանտարկության առումով առաջատար երկիր:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2016-ի զեկույցում նշվել է, որ «Ադրբեջանի կառավարությունն  անխնա հետապնդում է անկախ հասարակական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին, «որի արդյունքում լրագրողներն ու ակտիվիստները դատապարտվում են ազատազրկման, ենթարկվում հետապնդումների, արգելվում է նրանց ճանապարհորդել»:

Համագումարնն, իր հերթին, մատնանշել է Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումները 2014-ին եւ 2015-ին, ինչը հանգեցրել է քաղաքացիական զոհերի աննախադեպ աճի, այդ թվում թիրախ է ընտրվել Տավուշի մարզի մանկապարտեզներից մեկը: Այդ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 54 հազար անգամ, եւ արձակվել է մեկ մլն կրակոց:

«Հրադադարի այդ խախտումներն ակնհայտ արհամարհանք են օրենքի գերակայության նկատմամբ եւ ուղղակի սպառնալիք մարդու հիմնարար ազատություններին», - ասել է Արդունին:

Լսումների ժամանակ խոսնակ Սմիթը նշել է, որ հանձնաժողովի անդամները վերջերս երկու անգամ մեկնել են Բաքու, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ եւ քննարկել մարդու իրավունքների հարցերի շուրջ իրավիճակը: Սմիթը նկատել է, որ Ալիեւի կառավարության եւ այդ երկրի խորհրդարանի արձագանքն իրենց համար «զարմանալի» էր: «Նրանք պնդում են, որ հայերն ինձ իրենց կողմն են քաշել: Հայերը որեւէ ներդրում չեն ունեցել այս հարցում: Ուստի երբ լսում եմ, որ նման հայտարարություններ են հնչում Ադրբեջանի խորհրդարանում, լրատվամիջոցներում, Ադրբեջանի նախագահի խոսնակի կողմից, ես զարմանում եմ, որ նրանք արժանահավատ են համարում դա», ասել է նա:

Արդունին հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը դիմել էին ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով չխուսափել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում մարտեր հրահրելու համար Ադրբեջանի հասցեին մեղադրանքներից, որոնք հանգեցնում են մարդկանց մահվան: Նրանք նաեւ երեք կետից առաջարկ էին ներկայացրել:

ԱՄՆ օրենսդիրներն առաջարկել են երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատմանը: Նրանց ներկայացրած նամակում, որի տակ ստորագրել են 80 կոնգրեսականներ, կոչ է արվում համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի եւ ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար եւ ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:

«Մենք վճռականորեն կոչ ենք անում Հանձնաժողովին աջակցել այս կարեւոր նախաձեռնությանը՝ արտահերթ լսումների ժամանակ եւ ուսումնասիրել այդ խախտումների բնույթը, ինչպես նաեւ վերանայել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են խաղաղ կարգավորման հասնելու համար», - ընդգծել է Արդունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ