News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը մեկից ավելի «արաբական գարուն» էր հաջողությամբ իրականացրել, սակայն Սիրիայում Ռուսաստանը հստակորեն ցույց տվեց, որ ԱՄՆ-ին թույլ չի տապալել ցանկացած առաջնորդի, որը հրաժարվում է գործել իրենց ցուցումով, գրում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Financial Times-ին:

Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ Հալեպում խոշոր առաջընթաց են արձանագրել, եւ այժմ վստահությամբ կարելի է ասել, որ Մոսկվան բոլոր շանսերն ունի շրջելու հակամարտության ընթացքը, նշում է պարբերականը:  Եթե Ասադի ուժերն ամբողջությամբ գրավեն Հալեպը, ուրբաթ Մյունխենում նշանակված հրադադարի հաստատման բանակցություններում Մոսկվան կկարողանա խաղարկել իր ամենահզոր խաղաթղթերը: 

Վերջ դնելով վերջին տարիների ամենաարյունալի հակամարտություններից մեկին` Ռուսաստանը կկարողանա սիրիական ճգնաժամի կարգավորումը ներառել իր արտաքին քաղաքականության ամենախոշոր հաղթանակների ցանկում: Նախ` երբ սեպտեմբերին Ռուսաստանը Սիրիայում ՌՏՈՒ-ի գործողություն սկսեց, դա ցույց տվեց, որ ԱՄՆ-ին հավասար, Մերձավոր Արեւելքում զգալի ազդեցություն ունեցող տերություն է:  

Նաեւ ակտիվորեն մասնակցելով միջազգային թատերաբեմում` Մոսկվան իրեն է վերադարձնում ռազմավարական նախաձեռնությունը, որն Արեւմուտքին էր զիջել Սառը պատերազմի ավարտի առաջին տարիներին, եւ ԱՄՆ-ին ստիպում է ընդունել, որ գլոբալ այնպիսի խնդիրներ, ինչպիսին ահաբեկչության դեմ պայքարն է, չեն կարող լուծվել առանց Ռուսաստանի, ընդգծում է հոդվածի հեղինակը: 

Հնարավոր է, ԻՊ-ի ջիհադիստների դեմ պայքարից բացի, Մոսկվան տարածաշրջանում սեփական նպատակներն ունի, որոնք քննադատվում են արեւմտյան առաջնորդների կողմից, գրում է պարբերականը: Սակայն արժե նշել, որ խոչընդոտելով Ասադի` առանց այլեւայլության իշխանությունից հեռացմանը, Ռուսաստանը վերջակետ դրեց ամերիկյան բազմամյա ռազմավարության վրա, որը նպատակաուղղված էր անհարմար վարչակարգերի տապալմանը, եւ ցույց տվեց, որ Վաշինգթոնն այլեւս չի կարողանա սեփական քմահաճույքով ազատվել ցանկացած պետական առաջնորդից, ինչպես դա արեցին   2011-ին Մուամմար Քադաֆիի դեպքում, ամփոփում է Financial Times-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ