Ադրբեջանի կապի բարձր տեխնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովի Հորադիլի ավանի ամառանոցից 1 մլն դոլար են գողացել: Այս մասին haqqin.az-ին հայտնել են իրավապահ մարմիններում աղբյուրները: Գողությունը տեղի է ունեցել նախարարին պաշտոնից ազատելուց մի քանի շաբաթ հետո:
Օպերատիվ քննչական գործողությունների ընթացքում գողերին կալանավորել են: Նշենք, որ կապի նախարարության նախկին ղեկավարությանը՝ ի դեմս Ալի Աբասովի եւ այլ պաշտոնյաների, մեղադրել էին կաշառակերության մեջ: Կալանավորվել է նախարարության 20 աշխատակից, տարվում է հետաքննություն: