News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երբ մի քանի անգամ գուժել են ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին, նա միշտ հոգեպես պատրաստ է եղել լքել պաշտոնը, ինչը սակայն, չի նշանակում, որ նա չի սիրում իր աշխատանքը, եւ պատրաստվում է լքել ոլորտը:

«Ես միշտ հոգեբանորեն պատրաստ եմ, դա չի նշանակում չեմ սիրում իմ աշխատանքը, չի նշանակում` չեմ կապվել այդ կոլեկտիվի, այդ ոլորտի հետ: Չեմ պատրաստվում ոլորտը լքել ,որովհետեւ չեմ կարող լքել մի ոլորտ որտեղ 7 տարի ավելի շատ եմ եղել, քան մեր տանը»,-այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը` անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին:

Աշոտյանի խոսքով այժմ ամենապատեհ ու ամենալավ ժամանակն է դուրս գալ հարմարավետության տիրույթից՝ առաջ գնալու համար: «Առաջ գնալու կյանքը թարմացնելու համար կարծում եմ, որ ամենապատեհ ու ամենալավ պահն էր պատրաստ լինել դուրս գալ կոմֆորտի զոնայից, որտեղ քեզ հաճելի եւ հարմար է, որը դու ձեւավորում ես աշխատանքի մեջ անձնական կյանքում: Պետք է կյանքը թարմացնել, իսկ ես դեռ երիտասարդ եմ եւ պատրաստվում եմ այդպիսին մնալ գոնե հոգեբանորեն եւ մտածելակերպով դեռ երկար տարիներ: Պետք է պատրաստ լինել ճեղքել այդ հարմարավետության գոտին եւ նոր մարտահրավերներին դիմակայել»,-ասաց ԿԳ նախարարը:

Աշոտյանը նշեց, որ դաշնակցականներից նեղացած չէ, քանի որ նրանց մեջ ունի շատ լավ ընկերներ, իսկ 2009թ., երբ  Կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը ստացավ Սպարտակ Սեյրանյանից, իրենք միասին բազմիցս հանդիպել եւ աշխատել են հանուն ոլորտի:

«Դաշնակներից նեղացած չեմ, վերջերս ճիշտ կատակեցի մի դաշնակցական շրջապատում ասեցի` Դաշնակցության բերած, դաշնակցության տարած»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ ինքը սիրել եւ սիրում է քաղաքական գործընթացները, եւ պատրաստ  է նոր մարտահրավերների, իսկ թե առաջիկայում ինչ պաշտոն կստանձնի այդ մասին չխոսեց. «եկեք, ինտրիգը պահենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ