Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր՝ փետրվարի 13-ի առավոտյան հրդեհված խանութի սեփականատերերը մի քանի միլիոն դրամի վնաս են կրել: Նրանք NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ այրվել է խանութի ողջ գույքը:
«Առավոտ արթնացանք, որ գանք, խանութը բացենք, տեսանք՝ ծուխ է դուրս գալիս, զանգեցինք 911»,- պատմեց նրանցից մեկը՝ նշելով, որ դեռ չգիտեն, թե ինչից է հրդեհն առաջացել:
Հրդեհի հետեւանքով այրվել է խանութում գտնվող ամբողջ մթերքը, տնտեսական ապրանքները, ջերմահարվել է 6 սառնարան:
Նշենք, որ խանութը գտնվում է Կուրղինյան 8/1 շենքի մոտակայքում: