News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ ինչ-որ խնդիրներ կան, որ անընդհատ ձգձգվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն իշխանություն կազմելու մասին հայտարարությունը. երեւի Դաշնակցությունը ցանկանում է ավելին, իսկ Հանրապետականն  էլ չի ուզում ավելին տալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, դրա պատճառը կարող են լինել ոչ այնքան պաշտոնների շուրջ անհամաձայնությունը, քանի որ արդեն Սերժ Սարգսյանը եւ Հրանտ Մարգարյանը համաձայնության են եկել այդ հարցում, այլ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ներսում առկա խնդիրները:

«Առավելագույնը սա կարող է լինել Դաշնակցության ներսի խնդիր, որ ներսում չկարողանա որոշել, թե ովքեր են այդ պաշտոնները զբաղեցնելու: Խնդիրները կարող են լինել Դաշնակցության ներսի եւ Հանրապետականի ներսի խնդիրներ, ավելի շատ դա է երեւում, քան այն, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն չեն կարողանում համաձայնության գալ:

Ակնհայտ է, որ Հանրապետականի ներսում էլ կա լարվածություն, որովհետեւ սա ազդում է նաեւ ՀՀԿ-ի ներսի վերադասավորումների վրա՝ փոխվում է օմբուդսմենը, ԱԱԾ տնօրենը եւ Դաշնակցությանը տեղեր են տրվում»,-ընդգծեց Սաֆարյանը:

Նշենք, որ ՀՀԿ վերջին գործադիր մամնի նիստից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին կհայտարարվի շաբաթվա վերջին, սակայն այս պահի դրությամբ նման հայտարարություն չի արվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ