News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ի հետ համագործակցելով՝ ՀՀԿ-ին  պետք է չեզոքացնել 2017-ի խորհրդարանական ընտրությունների հնարավոր ռիսկերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ի ինչին է պետք ՀՅԴ-ի հետ համագործակցությունը, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն եւ կարող է միանձնյա որոշումներ կայացնել, քաղաքագետը պատասխանեց. «ՀՅԴ-ի հետ համագործակցելով՝ ՀՀԿ-ին  պետք է չեզոքացնել 2017-ի խորհրդարանական ընտրությունների հնարավոր ռիսկերը, քանի որ ՀՅԴ-ն որպես ֆորմալ դերակատար  կարող է միանալ ընդդիմադիրներին, ինչպես եղավ քառյակի դեպքում: Դա թույլ չտալու համար ՀՀԿ-ին պետք է ազատ խաղացողներին վերցնել վերահսկողության տակ: ՀՅԴ-ին էլ դա պետք է, որովհետեւ, եթե չունենան լծակներ, 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիրը լուրջ է լինելու իր համար»:

Քաղաքագետի խոսքով, կարելի է ենթադրել, որ այս համագործակցությունը կարող է նաեւ ապագա կոալիցիայի՝ ՀՅԴ-ն ԲՀԿ-ՀՀԿ խարիսխը լինել: «Այժմ մենք տեսնում ենք ՀՀԿ-ի կողմից պոտենցիալ հակառակորդներին զսպելու  քաղաքականություն»,-ամփոփեց Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ