Փետրվարի 12-ին, ժամը 20-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 48-ամյա Գալուստ Վ.-ին եւ 52-ամյա Ռադիկ Ջ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վերջիններս տվել են խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, Լեռնագոգ գյուղում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել եւ բռունցքներով հարվածել են իրար:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: