Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարելու համար Սաուդիան Արաբիան ռմբակոծիչներ է ուղարկելու Թուրքիայում ամերիկյան Ինջիրլիքի ռազմաբազա։ Այս մասին հայտարարել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլու։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե վաղուց Թուրքիան ու Սաուդիան Արաբիան կողմ են եղել Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելուն։ «Սաուդիան Արաբիայից մասնագետները ներկայում Ինջիրլիքի ռազմաբազայում ուսումնասիրություններ են կատարում՝ ճշտելու թե քանի ռազմական օդանավ կարող են ուղարկել՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարելու համար»,-նշել է Չավուշօղլուն: