Դիլիջանի բնակիչ 27-ամյա Սերգեյ Մ.-ն աջ ոտքի հրազենային վնասվածքով փետրվարի 11-ի երեկոյան տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ին տեղեկացրին, որ 27-ամյա երիտասարդին վիրահատել են, այժմ նրա վիճակը բավարար է:
Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ: