Մյունխենում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հանդիպումը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխացմամբ՝ կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՀԿ շրջանակում համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, էներգետիկային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր: