News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իշխանության հետ համագործակցության արդյունքում հարցերին նայում են ոչ թե նկարի, այլ քանդակի  նման:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն` անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության արդյունավետությանը:

«Երբ սկսում են նայել տարբեր աչքերով, հենց դրա մեջ է արդյունավետությունը, որոշումները կընդունեն կոլեգիալ, դա կարեւոր է»,-ասաց Ախոյանը:

Ախոյանը, որը ծագումով Արագածոտնի մարզից է, նշեց` այս մարզում, որը հանձնվելու է ՀՅԴ-ի ղեկավարմանը, բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես ամբողջ հանրապետությունում: Բայց դժվարացավ ասել` դաշնակցական մարզպետի դեպքում ինչ կարող է ակնկալել:

«Նայած` ով ինչպես է կարողանալու այդ բոլոր լծակները օգտագործել ի շահ ժողովրդի: Ես չեմ կարող ասել` ինչ կլինի, բայց նոր մարդու ֆակտորը բերելու է փոփոխություններ: Նախկինում մի քանի անգամ տեսել ենք դաշնակցական ու հանրապետական ղեկավարներին, շատ չեն տարբերվում իրարից, օրենքը երկուսն էլ չեն կարող շրջանցել,  բայց դե ոճերի տարբերություն կա»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ գործող մարզպետը ընտրությունների ժամանակ 70 տոկոս ձայն է ապահովել իր կուսակցության  օգտին, դա կհաջողվի՞ իր կուսակցության օգտին ապահովել նաեւ դաշնակցական մարզպետին, Ախոյանն ասաց. «Շատ իզուր են Ձեր պատկերացումները, որ մի մարզպետ կարող է այդքան ազդեցություն ունենալ ընտրությունների վրա: Դա պայմանվորված է մարզում բնակվող ու աշխատող այն ղեկավարությամբ, որը ներկայացնում է այդ կուսակցությունը»:

Նշենք, որ նախկինում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, որ Արագածոտնի մարզպետի պաշտոնին հավակնում է Արագած Ախոյանը եւ նրան էին վերագրվում ներկայիս մարզպետ Սարգիս Սահակյանի դեմ պարբերաբար մամուլում հայտնվող անանուն նամակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ