News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե մինչեւ այսօր ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը ձգձգվում էր ավելի շատ ՀՅԴ-ի կողմից քաղաքական առեւտրի, պորտֆելներ ստանալու հետ կապված, ապա հիմա ձգձգվում է ՀՀԿ-ի նախաձեռնությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Կարծում եմ հանրապետության նախագահը որոշել է կառուցվածքային փոփոխություններ անել, միգուցե նաեւ այլ` ներհանրապետական պորտֆելներում»,-հավելեց նա:

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ համագործակցությունը ձգձգվում է այն պատճառով, որ ՀՀԿ-ի ներսում խմորումներ ու դժգոհություններ կան, որ պորտֆելների մի մասը պետք է «անտեղի» զիջեն մեկ այլ ուժի, Քոչարյանն արձագանքեց. «Դա նոր բան չէ: 2003-ից, երբ սկսվեց կոալիցիա հասկացողությունը, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր երկրի նախագահը եւ կային ուժեր, որոնք պաշտպանել էին նրան եւ որոշակի տոկոսային բաշխվածությամբ ստեղծվեց կոալիցիա, իսկ արդեն սկսած 2007թ.-ից այդ պրոբլեմը միշտ եղել է, որ մենք ավելի ուժեղ ենք, ինչո՞ւ պետք է կիսվենք: Ես կարծում եմ բոլոր երկրներում էլ այդպես է, առավել եւս Հայաստանում»:

Հարցին, թե ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք ՀՅԴ-ի հետ համագործակցություն, քանի որ առանց դրա էլ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն խորհրդարանում եւ կարող է ցանկացած որոշում կայացնել, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ես կարծում եմ որ դա եւ ներքին, եւ արտաքին ազդակների հետեւանք է: Ներքինը կապված է սահմանադրական փոփոխությունների հետ, այսինքն` մի քիչ ավելի հին պատմություն ունի, իսկ արտաքինը կապված է միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների ու հնարավոր զարգացումների հետ: «Եթե հաշվի առնենք, թե ինչ է կատարվում ռուս-թուրքական հարաբերություններում, այն, որ Թուրքիայի նախագահը դժգոհել ու դժգոհում է ԱՄՆ-ից, նաեւ Սիրիայի խնդիրներ, ապա կարծում եմ, որ Դաշնակցությունն էդտեղ նաեւ դեր ունի կատարելու հակաթուրքական դաշտում, որովհետեւ այլ ուժերը չեն մտնում այդ խաղի մեջ»,-ընդգծեց Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ