News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը...

Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Մյունխենում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը:

ԱԳՆժից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով գործընկերոջը Մոլդովայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրեյ Գալբուրը նշել է, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։

Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցեր։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ