News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կալինինգրադի Համաշխարհային օվկիանոսի թանգարանի տարածքով  300 մետրանոց երշիկ են անցկացրել, տեղեկացնում է FlashNord-ը:

«Քյոնիգսբերգյան հացթուխների եւ երշիկի արտադրության վարպետների հեքիաթային երթը, որով բացվել է Երկար երշիկի օրը, ավարտվել է Հին նավահանգստի տարածքում: Տղամարդիկ երշիկը տարել են հատուկ ձողերի վրա», — հաղորդել է պարբերականի թղթակիցը` հավելելով, որ երշիկը  320 կգ է կշռում:

Նշվում է, որ Երկար երշիկի օրը Քյոնիգսբերգում տոնվում է  1520 թվականից: Այս տարի տոնակատարությունը կարող է մինչեւ  10 հազար այցելու ունենալ: Նախատեսված է դիմակահանդես, Երշիկի թագուհու եւ Բոքոնի թագավորի ընտրություն, ասպետների մրցամարտ եւ տոնական վիճակախաղ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ