News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը չի դիտարկում Սիրիայում միջազգային զորքեր մտցնելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ  Ջոշուա Բեյքերը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ցամաքային գործողությունների որեւէ պլան չկա:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը նկատի ուներ հենց այլ պետությունների կողմից ցամաքային գործողությունների հնարավորությանը: Մենք բոլորս լսել ենք Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ հայտարարությունները: Բայց, ինչպես ասել է նախագահ Օբաման, ԱՄՆ-ը Սիրիայում ցամաքային գործողությունների որեւէ պլան չունի», — ասել է Բեյքերը:

Մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի կողմից ցամաքային գործողությունների հնարավորության մասին հարցը՝ Բեյքերը նշել է, որ իրադարձությունների նման շրջադարձ ոչ ոք չի ուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ