News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության դեպքում կառավարության նոր ծրագիր չի ներկայացվի, կշարունակեն իրականացնել եղած ծրագիրը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Դիտարկմանը, թե այսօր կա հաստատված բյուջե, կառավարության ծրագիր, որն իրականացնվում, արդյոք այն պետք է փոփոխության ենթարկվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության դեպքում, որպեսզի այնտեղ ներառվեն նաեւ ՀՅԴ-ի ծրագրերից որոշ հատվածներ, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Այս վերջին մի տարին բնականաբար, դժվար նոր ծրագիր ներկայացվի: Եթե նոր վարչապետ լինի, բնականաբար, նոր ծրագիր կլինի: Բայց ես կարծում եմ, որ նոր վարչապետ չի լինի եւ ինչքան էլ կառավարության ու նախարարների փոփոխություններ լինեն, կառավարության ծրագրի փոփոխություն չի լինի: Այս մեկ տարվա ընթացքում կիրականացնեն այն ծրագիրը, որը ներկայացված է»:

Հարցին, թե այսինքն, խոշոր հաշվով, Դաշնակցությունը կիրականացնի Հանրապետականի ծրագի՞րը, Քոչարյանը պատասխանել է. «Ուրիշ բան չկա, Դաշնակցությունն ինքը հայտարարել է, որ մտնում է համագործակցության մեջ կյանքի կոչելու սահմանադրական փոփոխությունների ծրագրերը: Այսինքն բնականաբար կասեն իրենք պատրաստվում են 2017 թվականից իրականացնել սահմանադրական փոփոխությունների ծրագիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ