News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աֆղան քաղաքական գործիչ Սայեդ Ֆազուլլա Վահիդին, որը նախկինում զբաղեցնում էր Քունար եՀերաթ նահանգների ղեկավար պաշտոնները, ուրբաթ անհայտ մարդկանց կողմից առեւանգվել է Պակիստանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններից մեկից, գրում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  Dawn-ը:

Առկա տեղեկության համաձայն՝ 65-ամյա Վահիդին թոռան հետ զբոսնում էր մայրաքաղաքային Ֆ-7 հատվածի շուկաներից մեկի մոտակայքում, որտեղ առավելապես օտարերկրացիներ եւ տեղացի ապահովված քաղաքացիներ են ապրում: Ականատեսների վկայությունների համաձայն՝ անսպասելիորեն նրանց երկու մեքենա է մոտեցել` սպիտակ    Toyota Corolla եւ չպարզված ապրանքանիշի սեւ մեքենա՝ կապույտ փայլփլուն  լուսացույցով: Դրանցից դուրս եկած երեք տղամարդիկ Վահիդիին բռնի կերպով ստիպել են նստել սեւ մեքենան, ինչից հետո թաքնվել են: Առեւանգման մասին դիմումով ոստիկանություն է ներկայացել քաղաքական գործչի զարմիկը` Սայեդ Զաբիուլլա Վահիդին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ