News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հաղարծինում ավտոպահեստամասերի խանութից գողություն էր կատարվել, տարածն էլ քիչ չէր, բայց խանութպանն այնպես համառոորեն են թաքցրել գողությունը, որ նույնիսկ տնեցիք էլ այդ մասին չգիտեին: Հետո երբ լուրը ջրի երես էր ելել, նա իր լռությունը բացատրում էր այսպես. «Որոշակի ենթադրություններ ունեի, ուզում էի սեփական ուժերով կորուստս վերականգնել»:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալ Վահագն Մոսինյանի խոսքով, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Հաղարծին գյուղի բնակիչ Գոռ Ղ.-ն, Գոշ գյուղի բնակիչ Հրայր Ա.-ն եւ Դիլիջան քաղաքի բնակիչ Ռուստամ Թ.-ն 2015-ի օգոստոսին թալանել են Հաղարծին գյուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութը:

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Հրայր Ա.-ն անմիջապես խոստովանել է արարքը,  նրա ավտոտնակից հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ պարկերի մեջ:

Նա պատմել է, որ մկրատով կամ այլ հարմարեցված գործիքով կտրել են խանութի հետնամասի մետաղյա թիթեղը, մտել ներս, ապրանքը դուրս բերել, տեղափոխել գետի դիմացի ափ, անցկացրել պարսպի վրայով: Ապա մեքենայով տեղափոխել ավտոտնակ:

Տուժողին պատճառվել է 2 մլն դրամի վնաս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ