News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանական գազը Վրաստան հասցնելու մի քանի հնարավոր ուղի կա, սակայն դրանք դեռ տեխնիկական մշակման կարիք ունեն: Այս մասին հայտնել է Թբիլիսիում Իրանի դեսպան Աբաս Տալեբ Ֆարին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Անդրադառնալով իրանական գազը Վրաստան մատակարարման հնարավոր ուղիների մասին հարցին՝ նա հաստատել է այդ հնարավորության գոյությունը եւ նշել, որ ուղիները պետք է տեխնիկապես մշակել:

«Կարելի է օգտագործել Հայաստանով տանող ճանապարհը, կարելի է օգտագործել Ադրբեջանի ենթակառուցվածքները: Այդ դեպքում՝ լինի դա Հայաստանը կամ Ադրբեջանը, պետք է լինի եռակողմ համագործակցություն:

Ընդ որում, նա նշել է, որ գոյություն ունի եւս մեկ տարբերակ՝ փոխանակման սկզբունքը:

«Այդ դեպքում պետք է համագործակցություն լինի Իրանի, Վրաստանի, Հայաստանի եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ»,- ասել է դիվանագետը՝  նշելով, որ այդ տարբերակը ամենաիրատեսականն է:

Ընդ որում, Ֆարին չի բացառել Վրաստանի եւ Իրանի միջեւ բարտերի հնարավորությունը, որպեսզի Իրանը Վրաստանին ջրային ռեսուրսներ ստանա եւ դրա դիմաց գազ կամ էլեկտրաէներգիա տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ