News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բիշքեկից ոչ հեռու` տղամարդուց փոքրիկ սրտիկների ձեւով սեղմված հաշիշ են առգրավել, հայտնել են Ղրղզստանի Թմրանյութի վերահսկողության պետական ծառայությունից (ԹՎՊԾ), տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:   

Ղրղզստանի 40-ամյա բնակիչը ձերբակալվել է Շոպոկով քաղաքում` փետրվարի  14 –ին Վալենտինի օրվանից մի քանի օր առաջ: Թմրանյութի զանգվածը   (ընդամենը 41 աղյուսիկ) 450 գրամ է կազմել:

ԹՎՊԾ-ի կայքում նշված է, որ օպերատիվ-որոնողական միջոցառումներն անցկացվել են փետրվարի  10-ին: Տղամարդուն կասկածել են թմրանյութի անօրինական շրջանառությանը հանցակցության մեջ: Հաշիշը գտել են նրա անձի խուզարկության ընթացքում` ժիլետի գրպանում:

Տեսչության ներկայացուցիչը Kloop.kg-ին հայտնել է, որ ձերբակալվածի խոսքով, ինքը սրտիկները «զվարճանալու համար» էր քանդակել: «Հաշիշը փափուկ ձեւ ունեցող թմրանյութ է, դրանից ինչ ասես, հնարավոր է քանդակել: Նա այդպիսի տրամադրություն ուներ: Ամենայն հավանականությամբ որովհետեւ Վալենտինի օրվա նախօրե է», — նշել են պետական ծառայությունից:

Սեւ շուկայում մեկ կգ հաշիշն ավելի քան 200 հազար սոմ արժե: 2015-ի ընթացքում Ղրղզստանում ավելի քան 5 տոննա արգելված միջոցներ են առգրավել: Թմրանյութի մեծ մասը երկիր է գալիս Աֆղանստանից`   «հյուսիսային երթուղով», գրում է  Kloop.kg-ը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ