News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի մասնակիցների տարաձայնությունների մասին: Նրա կարծիքով իրավիճակը հայտնի անեկդոտ է հիշեցնում:

Գերմանիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին, Սերգեյ Լավրովին եւ Ֆիլիպ Հեմոնդին նույն հարցն են տվել՝ խնդրելով գնահատել Սիրիայում բռնության դադարեցման հեռանկարները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Շթայնմայերը կարճ պատասխանեց՝ 51 տոկոս, Լավրովը սկսեց բացատրել, որ անհրաժեշտ է կատարել ստանձնած պարտավորությունները, պատասխանատու կերպով մոտենալ որոշումներ կայացնելուն եւ կարգավորման հարցում հավաքական մոտեցում ցուցաբերել, իսկ քանի որ այդ հարցում տարաձայնություններ կան, ապա՝ 49 տոկոս: Հեմոնդն էլ ասաց, որ ամեն ինչում Կրեմլն է մեղավոր»,- գրել է Զախարովան Facebook-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ