ՄԱԿ-ում պետք է ուժեղացնել վերահսկողության մեխանիզմը՝ մարդասիրական օգնությունը Սիրիա հասցնելու գործընթացի նկատմամբ՝ պատակ ունենալով կանխել այն գրոհայինները ձեռքն ընկնելու հեռանկարը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնությունը հաճախ ընկնում է ոչ այն մարդկանց ձեռքը եւ գրոհայիններն խլում են այն»,-ասել է Գատիլովը՝ հավելելով, որ կազմակերպությունը պետք է մտածի տեղերում մոտիթորինգային վերահսկողության արդյունավետության բարձրացման մասին: