News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այն երեխաները, որոնք խախտում են կանոնները եւ մարտահրավեր են նետում մեծերին, կյանքում ավելի շատ բանի են հասնում եւ ավելի շատ են վաստակում: Նման տվյալներ է ստացել հոգեբանների միջազգային թիմը երկարատեւ հետազոտության արդյունքում, որի երկրորդ փուլն իրականացվել էր առաջինից   40 տարի անց:

Գիտնականները հետեւել են 700 փորձարկվողի: Փորձարկման սկզբում մասնակիցները 12-ական տարեկան էին, վերջում` 52: Հետազոտության նպատակն էր պարզել, թե արդյոք ուշ մանկական տարիքում անձնական առանձնահատկությունները, այդ թվում` համառությունը եւ պահվածքն ազդում են հասուն տարիքում ձեռքբերումների վա: Հոգեբաններն ի թիվս այլ գործոնների հաշվի էին առնում երեխաների ծնողների սոցիալ-տնտեսական կարգավիճակը:   

Առաջին փուլի ընթացքում հոգեբանները  12 տարեկան փորձարկվողների մոտ բնավորության այնպիսի գծեր էին հայտնաբերել, ինչպիսին ծնողների կամքին հակառակ կանոններն ու նորմերը խախտելու հակումն է: Ուշադրություն էին դարձնում երեխաների մոտ սեփական իրավացիության եւ բարեխղճության առկայությանը կամ բացակայությանը, տեղեկացնում է  «Աշխարհի շուրջը»:

Նույն ցուցանիշները փորձարկվողների մոտ չափվել են  40 տարի անց, երբ նրանք  52 տարեկան են դարձել: Բացի դրանից, գնահատել են հասարակական չափանիշների առումով մասնակիցների հաջողակությունը: Իսկ հետո ի հայտ են բերել այն գծերը, որոնք մարդկանց մոտ առավել հաճախակի են հանդիպում մանուկ հասակում: Պարզվել է, որ ուսման մեջ եւ կարիերայում հաջողության հասած մարդիկ մանկությունից իրենց ասածն անելու սովորություն են ունեցել, նույնիսկ ծնողներին հակառակ` դա համադրելով իրենց արարքների համար պատասխանատվությանը: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ