News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հաբլ» աստղադիտակը հսկայական սեւ անցք է նկարահանել: ESA եվրոպական տիեզերական գործակալությունն իր կայքում Տիեզերքի մեծաագույն սեւ անցքերից մեկի նոր լուսանկարն է հրապարակել:

Մասնագետները այն «նիրհող հսկա» են անվանել: Սեւ անցքը գտնվում է NGC 4889 գալակտիկայում՝ մեր մոլորակից 300 մլն լուսնային տարվա հեռավորության վրա: Ներկայումս այն իրեն հանգիստ է պահում, սակայն մասնագետները ենթադրում են, որ դա խաբուսիկ է: Նրանք վստահ են, որ գալակտիկան խորհրդավոր գաղտնիքներ է պարունակում, փոխանցում է Informing-ը:

Գիտնականները ենթադրում են, որ գալակտիկայի խորքում իրոք հսկայական սեւ անցք է թաքնված: Մի քանի տարի առաջ, երբ ստացվել էին առաջին լուսանկարները, մասնագետները դրա զանգվածը գնահատում էին 9.8 մլրդ Արեւի զանգված: Սակայն նոր լուսանկարները օգնել են պարզել, որ նրա զանգվածը Արեւի զանգվածից 21 մլրդ անգամ շատ է: Իսկ դա նշանակում է, որ «նիրհող հսկան» գիտությանը հայտնի 2 ամենամեծ սեւ անցքերից մեկն է:

Գիտնականները նման անվանումը բացատրել են այն հանգամանքով, որ աստղադիտակն անցքը նկարել է հանգստի վիճակում: Սեւ անցքը խաղաղվել է եւ դադարել է աստղեր ու փոշի կլանել: Այս պահին դրանք հանգիստ եւ ազատ պտտվում են հսկայի շուրջ: Սակայն հայտնի չէ, թե որքան կշարունակվի այդ հանդարտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ