News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առանց Իրանի  մասնակցության անհնար է պատկերացնել Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Նրա խոսքով՝ Սիրիայի հարցով բանակցություններին Իրանի մասնակցությունն ամեն դեպքում դրական արդյունքներ կգրանցի: «Տարածաշրջանային հարցերի լուծումն անհնար է առանց Իրանի մասնակցության: Իրանը քաղաքականապես կայուն այն պետությունն է, որը կարող է նպաստել խաղաղության հաստատման ցանկացած գործընթացի»,- ասել է Կարեն Խանլարյանը: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի քաղաքական մոտեցումները բավական սպառնալիքներ են պարունակում խաղաղության հաստատման  համար: «Այսինքն՝ այս 2 խոշոր երկրները քայլեր են ձեռնարկում, որոնք սպառնում են խաղաղությանը, եւ դա պետք է ինչ-որ կերպ հավասարակշռության բերվի: Իմ կարծիքով Իրանը իր քաղաքական կայունության շնորհիվ նման հնարավորություն է ստեղծում եւ կարող է նպաստել բանակցությունների իրական նպատակին հասնելուն»,- հավելել է Կարեն Խանլարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սիրիայի հարցով միջազգային գործընթացի մասնակից երկրները համաձայնության են եկել օգտագործել իրենց ազդեցությունը անհապաղ հումանիտար օգնություն ապահովելու համար: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ Սիրիայի հարցում առաջընթաց է գրանցվել հումանիտար օգնության եւ հրադադարի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը։ Ահաբեկչական խմբերին դա չի վերաբերում: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Սիրիայում հրադադարի հաստատման հարցով Ռուսաստան-ԱՄՆ խմբի մանդատը սահմանելու է այն շրջանները, որոնք վերահսկում են ահաբեկիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ