News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մասնագետները պարզել են, որ տարեց մարդկանց մոտ ալեհերությունն ավելի քիչ է հանդիպում, քան ընդունված է եղել համարել:

L'Oreal ընկերությունը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու համար, թե որքան կանայք ու տղամարդիկ պահանջ ունեն ներկել մազերը եւ թաքցնել սպիտակ մազերը: Ստացված տվյալների համաձայն, մազերը ներկելու կարիք ունեցողներն ավելի քիչ են եղել պաշտոնական գնահատականներից:

Մինչ այդ ընդունված կարծիքի համաձայն, 50-ն անց մարդկանց առնվազն կեսը ալեհեր են, իսկ իրականում նրանց թիվը 25 տոկոսից էլ քիչ է:

Փորձագետների հաշվարկների համաձայն, 60-ն անց մարդկանց 10-ից մեկը ոչ մի սպիտակ մազ չունի: Բացի այդ, պարզվել է, որ ալեհերությունն աշխարհում տարածվում է ոչ հավասարաչափ եւ որոշ երկրներում ալեհերներն ավելի քիչ են, քան մյուս երկրներում, հաղորդում է Mignews-ը:

Ընդհանուր առմամբ, ալեհեր մազեր են ունեցել 45-65 տարեկան հարցվածների 74 տոկոսը: 56-60 տարեկանների մոտ այդ ցուցանիշը հասնում է 86 տոկոսի, իսկ 61-65 տարեկանների մոտ՝ 90 տոկոսի:

Առավել հաճախ ալեհերությունը հանդիպում է տղամարդկանց մոտ (78 տոկոս), քան կանանց (71 տոկոս): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ