News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիացի միլիոնատեր եւ սեփական ռեալիթի շոուի մասնակից Ռիխարդ Լուգները հայտնել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: Ընտրությունները կայանալու են ապրիլի 24-ին:

Հաջողակ 83-ամյա գործարարը որոշել է առաջադրվել որպես անկախ թեկնածու: Նա նշել է, որ իրեն ոգեշնչել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի օրինակը:

«Ես ժողովրդի մարդ եմ եւ հաջողակ գործարար:  Միայն իմ սեփական ուժերով ես 40 տարի շարունակ ստեղծել եմ իմ կայսրությունը՝ շինարարական ընկերություն՝ 7 հարյուր աշխատակիցներով, առեւտրի կենտրոն՝ ավելի քան 4 հազար աշխատատեղերով: Ես 700 աշակերտ եմ կրթել եւ պետական գանձարան 60 մլն եվրո հարկ եմ մուծել»,- ասել է Լուգները տեսաուղերձում, որը հրապարակել է համացանցում նրա պաշտոնական էջը, փոխանցում է RIA Novosti-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ