News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


NEWS.am–ը սկսում է նոր նախագիծ` «Օրվա գլխավոր լուրերը` մեկ տողով»։ Ամեն օր երեկոյան NEWS.am–ն իր ընթերցողին կներկայացնի օրվա ընթացքում Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները` համառոտ տեսաշարով։

Մի քանի րոպեում Դուք կտեղեկանաք օրվա ամենակարեւոր քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, մարզական նորություններին։

Եթե ամբողջ օրվա ընթացքում չեք հասցրել հետեւել լրատվությանը, կամ ժամանակ չունեք լրահոսն ամբողջությամբ աչքի անցկացնելու, ապա վստահ եղեք, որ երեկոյան այս կարճ թողարկումը դիտելով` ոչ մի կարեւոր լուր բաց չեք թողնի։

Այսօրվա թողարկմանը`

Աշոտյանը դաշանակցականներից չի նեղացել, որ իր պորտֆելի վրա են աչք դրել։ Ժամանակին հենց դաշնակցականների ձեռքից վերցրած պաշտոնն են հանձնել իրեն։ «Դաշնակի բերած, դաշնակի տարած»,– ասել է նա։

Ընտանեկան վենդետայի կծիկը կարծես թե բացվում է։ Արագածավանում երկու մարդու սպանությունից հետո գյուղացիների մեքենաները, հնարավոր է` հրկիզել է սպանվածի եղբայր Աշոտ Խամոյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Գյուղում դեռ վախի մթնոլորտ է։ Գյուղացիները վախենում են, որ երկու ընտանիքների վաղեմի թշնամությունը այս ողբերգությամբ չի ավարտվի։

Ինքնասպանության փորձ կատարած 29–ամյա տղամարդը մահացել է։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարում էին երեք օր։ Սուրենը իրենց ավտոտնակում գլխին կրակելուց առաջ կնոջն ու ծնողներին ուղղված նամակ էր թողել, որում, սակայն, չէր բացատրել` ինչու է այդ քայլին դիմել։

Երեւանում անչափահասի են դանակահարել։ Դեպքը տեղի է ունեցել Ավանի գերեզմանների մոտ։ 13–ամյա տղային դանակահարել են վիճաբանության ժամանակ։ Բժիշկներին նա պատմել է, որ գերեզմանից վերադարձող խմած մարդիկ են հարձակվել, որոնց չի ճանաչել։ Մինչդեռ ոստիկանության տվյալով` դանակահարողը նրա ավագ եղբայրն է։

Ադրբեջանի կալանավայրերը սպանդանոցների են վերածվել: Բանտապահները ծեծելով սպանել են երկու բանտարկյալի, երկուսն էլ հիվանդանոցում են` ծանր վիճակում։ Սպանվածների հարազատների խոսքով` նրանց դաժանաբար են սպանել` ոտքերը կոտրված էին, ոտնաթաթերը` սեւացած, թոքերը`պատռված։

Սաուդյան Արաբիան ռմբակոծիչներ է ուղարկելու Թուրքիա, որտեղից մտնելու են Սիրիա` ռազմական գործողություններ իրականացնելու։ Վերլուծաբանները կարծում են` իրականում Թուրքիան Սաուդյան Արաբիայի միջոցով է ցանկանում մտնել Սիրիա։  Սեփական օդանավերը Անկարան Սիրիա չի ուղարկում` վախենալով ռուսական հակաօդային ուժերի հարվածներից։

Մալաթիայում հրդեհի հետեւանքով այրվել է մթերային խանութի ամբողջ գույքը։ Ինչից է բռնկվել կրակը` դեռ  հայտնի չէ։ Վաղ առավոտյան դեռ չբացված խանութից ծուխ են տեսել, զանգահարել ԱԻՆ։ Մինչեւ հրշեջների գալը կրակն արդեն մի քանի միլիոն դրամի ապրանք էր ոչնչացրել։

Իսկ սա արդեն անվտանգ հրդեհ է, եթե, իհարկե, Տեառնընդառաջի մասնակիցները շատ չոգեւորվեն ու չխախտեն անվտանգության կանոնները։ Արարատյան թեմը «տրընդեզի» խարույկ է վառել Սուրբ Զորավոր եկեղեցում բակում։ Եկեղեցին այս օրը նշում է Տիրոջ գալստյան նախատոնակը, մինչդեռ հայ երիտասարդները հավատում են, որ սեր կգտնեն` կրակի վրայից ցատկելով։

No comment. Հաղորդավարն ուղիղ երթերում կորցնում է կոշիկը:

Եղանակը առաջիկա հինգ օրերին կշարունակի տաքանալ, տեղումներ չեն սպասվում։ Չորեքշաբթի ջերմաստիճանը Երեւանում կհասնի 14–ի։ Իսկ վաղը ցերեկը կլինի ութ աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ