News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին դանակի 30 հարվածով նախկին կնոջը  սպանելու մեջ մեղադրվող 40-ամյա Արտակ Առաքելյանի հայրը ժամանակին դանակահարել է նրա մորը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը։

«Արտակը հոր ժառանգն է, նրա հայրն էլ դատվածություն ունի կնոջը խոշտանգելու եւ դանակահարելու համար։ Հենց մայրն է նրա դեմ ցուցմունք տվել»,-նշեց Քրիստինե Դարբազյանը։

Սպանված Հեղինե Դարբազյանի քրոջ խոսքով՝ ինչպես Արտակ Առաքելյանի հայրը ժամանակին մորը թույլ չի տվել տնից մենակ դուրս գալ, ընկերուհիների եւ հարազատների հետ հանդիպել, այնպես էլ որդին է իր քրոջ հետ վարվել։

«Հեղինեն վերջին 2-3 տարին էր աշխատում։ Մի անգամ նույնիսկ տատիկիս «Զատիկն» էր, Հեղինեն ուզել էր գնալ, թույլ չէր տվել։ Մազերից բռնել էր, դուրս տարել, ուզել էր գցել տան մոտով հոսող կանալը, հարեւանները քրոջս գոռգոռոցներից դուրս էին եկել, Արտակն ասել էր կասես՝ կարիճ ես տեսել, դրա համար ես գոռում»,-պատմեց Քրիստինե Դարբազյանը։

Ըստ նրա՝ համատեղ կյանքի ընթացքում քրոջ սպանության մեջ մեղադրվողը՝ իր նախկին փեսան, պարբերաբար հոգեկան եւ ֆիզիկական բռնության է ենթարկել քրոջը, իսկ երեխաներին՝ հաճախ անկյուն կանգնեցրել։

Կնոջը պատժելու գործին, Քրիստինեի պատմելով, նույնիսկ մի անգամ միացել են Արտակի ու հայրն ու մայրը ։

«Մի դեպք է եղել, որը ոստիկանությունում գրանցվել է։ 2010-2011թթ. Արտակը իր հոր եւ մոր հետ ծեծի է ենթարկել Հեղինեին։ Իրենց հարեւաններից մեկը զնագել էր մորս, ասել՝ ձեր երեխուն էս տանը սպանում են, մենք հարեւան ենք, բայց կողքից լսում ենք, էլ չենք դիմանում, էս 3 օր է՝ ձեր աղջկան էս տանը սպանում են։ Ու իրենք էլ իրենց ձեռքով զանգահարում են ոստիկանություն։ Հասանք իրենց տուն, տեսնենք՝ Հեղինեն կապույտ լողակ գետնին ընկած էր»,-մանրամասնեց սպանված կնոջ քույրը։

Արտակը, Քրիստինե Դարբազյանի պնդմամբ, փորձել է «ջրից չոր դուրս գալ», վեճի ժամանակ փորձել է հարվածել Հեղինեին, վերջինը դիմադրել է՝ ոտքով պատահաբար վնասելով ամուսնում մատը։

«Մատը կապած Արտակը գնացել է ոստիկանություն, բողոք ներկայացրել Հեղինեի դեմ։ Երբ ոստիկանները եկել են Հեղինեին տանելու, նրան ծեծված վիճակում են գտել։ Ծիծաղում էին ոստիկանները, ասում էին՝ կնոջը կապույտ լողակ է դրաձրել, ինքն է կնոջ վրա գրում»,-ասաց նա։

Քրիստինեն, որը գործով վկա է եւ տուժողի իրավահաջորդ, նշեց, որ Հեղինեն սպանվելուց 5 ամիս առաջ է ամուսնալուծվել ամուսնուց։

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա»տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ